Հայաստանի ժողովրդական արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Հարազատ թշնամի» սերիալում գեներալի դերակատար Գուժ Մանուկյանը փետրվարի 17-ին տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա դուստրը՝ Լիլիթը: «Նա լավ է, խոսում է, առույգ է»,- ասաց դուստրը:
Գուժ Մանուկյանը ոտքերի ցավեր ունի, կոնքազդրային խնդիրներ: Առայժմ դերասանին չեն վիրահատել: Հայտնի չէ՝ երբ կլինի վիրահատությունը, դա կախված է բժշկից:
Շարունակությունը՝ այստեղ: