Փետրվարի 20-ին ԵԹԿԻ-ի Ուսումնական թատրոնի բեմում կլինի ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի «Մայրը» բեմադրությունը' Կ. Չապեկի համանուն պիեսի հիման վրա:
Այն նվիրված է ազատամարտիկ, բեմադրիչ Արմեն Մազմանյանի հիշատակին:
Գլխավոր դերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյան, դերերում՝ Արմեն Կարապետյան, լուսահոգի ռեկտոր Արմեն Մազմանյանի արվեստանոցի (4-րդ կուրս) ուսանողներ Սամվել Թադևոսյան, Վաչագան Երիցյան, Արսեն Ազիզյան, Սարգիս Բաղդասարյան, Աղվան Մնացականյան։ Ներկայացումից առաջ HayNews.am-ը զրուցեց բեմադրության հեղինակ Լալա Մնացականյանի հետ: Մինչ այն հրապարակելը հիշեցնենք, որ «Մայրը» բեմադրությունը ծանոթ է նաև արտերկրի հանդիսատեսին: Մասնավորապես' 2012 թվականի սեպտեմբերին «Մայրը» ներկայացումը մասնակցել է Բելառուսի Բրեստ քաղաքում կայացած «Բելայա Վեժա-2012. «Կլասիկա պլյուս» ("Белая вежа -2012. Классика PLUS") 17-րդ միջազգային թատերական փառատոնին, որի ժամանակ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
-«Մայրը» պիեսի հիմքում մի ընտանիքի պատմություն է. մայրն ամեն գնով փորձում է պաշտպանել իր զավակներին, և այդ ճանապարհին պայքարի է դուրս գալիս մայրական անսահման սերն ու պարտքի գիտակցումը: Արմեն Մազմանյանի հիշատակին ներկայացման նվիրման տողատակերում հանդիմանություն կամ հորդոր կա՞ գրված:
- Արմենն արցախյան պատերազմի մասնակից էր, ազատամարտիկ: Հետո' նա է մեզ թևեր տվել բեմադրական աշխատանքի ողջ ընթացքում և պահել ներկայացման «թիկունքը»: Ի դեպ, այսուհետ մեր ներկայացումները նվիրվելու են որևէ ազատամարտիկի:
- Կռված տղաների «ոչնչացման» գործընթաց է սկսվել, գուցե դա՞ է ստիպում նման «նվերներ» անել:
- Դա ցավոտ կողմ է, բոլոր երկրներում, ովքեր կռվել են կամ զոհվել են, չկան, կամ…ես դեռ չեմ տեսել հերոսի, որը պարծենկոտ լինի, դեռ չեմ հանդիպել: Հենց սկսում է պարծենալ, հասկանում եմ, որ ինքը չի արել այն, ինչի մասին խոսում է, որովհետև հերոսն իր բնույթով պարծենկոտ լինել չի կարող: Այդ խավը խոցելի խավ է, կրկնում եմ' ոչ մի հերոս իրեն ցուցադրել չի կարողանում: Ինքը հերոս է մարտի դաշտում և ոչ կյանքում: Նա չի կարողանում իրեն պաշտպանել, զենքը կվերցնի կպաշտպանի հայրենիքը, բայց դրանից դուրս պաշտպանել իրեն չի կարողանում: Իրեն մենք պետք է պաշտպանենք: Ամեն մեկը մի դեղատոմս ունի. ես դա անում եմ անընդհատ հիշելով, խաղալով ու մեծարելով: Ամեն մեկն իր ձևով պիտի դա անի, բայց չպայքարելու և չխոսելու իրավունք չունենք:
Շարունակությունը` այստեղ: