Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն շարունակում է պայքարը հիվանդության դեմ:
Այս պահին երգչուհին բուժման կուրս է անցնում Նյու-Յորքի Memorial Sloan-Kettering Cancer օնկոլոգիակյան կենտրոնում և չի հանձնվում. կարեկից մարդկանց, հարազատների ու բարեկամների աջակցությունը արտիստին ուժ և լավատեսություն է հաղորդում: Հիշեցնենք, որ բժիշկները երգչուհու մոտ ախտրոշել էին գլխուղեղի քաղցկեղ: Հիվանդությունը հասել է վերջին' չորրորդ փուլին:
Այդ ընթացքում ռուս լրագրողները վերահրապարակում են սիրված երգչուհու' ավելի վաղ արված հարցազրույցները. մարդիկ նրան ճանաչում են իբրև կենսախինդ և բարի մարդու: Մեկ անգամ չէ, որ երգչուհին իր հարցազրույցներում ասել է Աստծուն հավատալու և ազնիվ մարդ մնալու կարևորության մասին' չնայած կյանքի դժվարություններին, վիրավորանքներին և դավաճանություններին:
«Ինչպես բոլորը, վախենում եմ ինձ հարազատ մարդկանց համար: Ինձ միշտ վախեցրել է անորոշությունը և ցանկացած հիվանդություն' հոգեկան, թե ֆիզիկական: Իսկ իրականում, սարսափելի է ապրել առանց Աստծու, այ դա իսկապես սարսափելի է: Եթե դու Աստծուն մոտ ես ապրում, դու միշտ կարողանում ես խուսափել այն չարից, որը կա երկրի վրա: Դրա համար, ես կարծում եմ, որ ոչ թե պետք է վախենալ, այլ աղոթել և որ ամենաակարևորն է' կյանքի ցանկացած իրավիճակում մարդ մնալ»,-այսպես է Ֆրիսկեն պատասխանել այն հարցին, թե ինչից է նա կյանքում ամենաշատը վախենում: Երգչուհին հավելել է, որ իր էությամբ դժվարություներից վախեցող չէ:
Ժաննայի խոսքով' իրեն դուր չեն գալիս էգոիստ և ինքնասիրահարված մարդիկ. «Ինձ համար ամենաարժեքավոր հատկանիշը մարդկանց մեջ ազնվությունն ու պարկեշտությունն է: Իհարկե, կուզեի, որ մարդիկ նաև բարի լինեին: Մեր օրերում, սակայն, նման նկարագրով մարդկանց դժվար է հանդիպել: Տանել չեմ կարող դավաճանությունը, էգոիզմը, չափից դուրս ինքնասիրահարած լինելը»,-ասել է երգչուհին:
Ապագա մայրն ավելի ուշ անկեղծ հարցազրույց է տվել Hello! Ամսագրին, որում նա պատմել է այն մասին, թե ինչի է ինքը սպասում որդու լույս աշխարհ գալուց հետո:
Իմ կյանքը փոխվում է: Ամեն ինչ այլ է դարձել, բայց դա անհամեմատելի է այն բանի հետ, թե ինչ է ինձ սպասվում առջևում: Հղիությունն ինձ մոտ շատ թեթև է անցնում: Ես գրեթե 6 ամիս բեմում եմ եղել, ցատկոտել եմ: Ես հիմա էլ էներգիայով լի եմ, մինչև կեսգիշեր տարբեր գործեր եմ հասցնում անել: Փառք Աստծո, բժիշկներն ինձ ոչ մի բան չեն արգելում, ընդհակառակը'ընդգծում են, որ հղիությունը ֆիզիոլոգիական պրոցես է, հղիները հիվանդ չեն»,-ասել է երգչուհին' հավելելով, որ իր երեխայի առաջին նկարը տեսնելով իրեն իսկապես երջանիկ է զգացել:
«Իմ մեջ փոքր մարդ է ապրում: Երբ ես ստացա առաջին լուսանկարը, անմիջապես ասացի, որ նա ինձ է նման:
Այս ամենն իմն է, այս ամենը, չնայած նրան, որ ամեն ինչ այսքան փոքրիկ է: Անհավանական զգացումը, ազատության զգացում: Ես վախենում եմ թեքվել դեպի նա, ես վախենում եմ մեկը մյուսի հետևից երեխաներ ունենալ, որովհետև նրանք այնքան փոքրիկ են…բայց այս ամենն իմն է, և ես երջանիկ եմ դրա համար: