
«Մեր գյուղը» ֆիլմում նկարահանվելուց հետո դերասան Վիլեն Սարգսյանը նկարահանվել է նաև ԱԻՆ փրկարարների մասին պատմող 16 մասանոց նոր ֆիլմում, որի մասին ESem.am-ը պատմել է: Նա հանդես է եկել փրկարարի դերով, հեռուստադիտողը Վիլենին կտեսնի ֆիլմի վերջին սերիաներում:
ESem.am-ին հայտնի է դարձել, որ դերասանն աշխատանքի է անցել Կամերային երաժշտական թատրոնում, իսկ առաջարկը ստացել է գեղարվեստական ղեկավար Դավիթ Հակոբյանից: «Փետրվարի սկզբին եմ ընդունվել թատրոն և արդեն զբաղված եմ երկու ներկայացումներում: Դրանցից մեկը «Մոխրոտ» ներկայացումն է, մյուսը` «Գեղեցկուհին և հրեշը»»,- ասաց Վիլենը, ում խոսքով` հաճելի է երեխաների համար ներկայացումներում խաղալը, թեև ցանկություն ունի առաջիկայում կերտել նաև այլ դերեր:
Վիլենի համոզմամբ` թատրոնի աշխատանքը կարևոր է դերասանի համար: «Երբ դերասանը բեմ է բարձրանում, մասնագիտորեն թրծվում է կենդանի շփման արդյուքնում ու մարզիկի նման միշտ «ֆորմայի» մեջ է մնում»,-ասաց Վիլենը` նշելով, որ հենց այդ փորձառությունն էլ օգտագործում է ֆիլմերում նկարահանվելիս:
Լուսանկարները` Սրապիոն Գևորգյանի
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը