Աշնան ու ձմռան ամիսներին ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում գտնվող Ռեյնիր հրաբխային լեռն ստեղծում է զարմանալի մի տեսարան։
Այն արգելափակում է արևի առաջին ճառագայթները՝ անհավանական մի ստվեր ձգելով դեղինի ու նարնջագույնի ամենատարբեր երանգները ստացած առավոտյան ամպերի վրա։
Ինչպես նշում է viralnova.com կայքը, Ռեյնիր լեռն ունի 4.400 մ բարձրություն, և շրջակայքում գտնվող ոչ մի ուրիշ լեռ ունակ չէ լույսի ու ստվերի խաղով նման տպավորիչ տեսարան ստեղծել։
Մինչդեռ ոչ ամպամած, պարզ առավոտներին երկնային առեղծվածային արահետ հիշեցնող ստվերն անտեսանելի է։