Tert.am-ը գրում է.

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախկին բասկետբոլիստ Չարլզ Բարքլիին տված հարցազրույցում նշել է, որ 50 տարին բոլորելուց հետո ծերության նշանները սկսել են ի հայտ գալ։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, 52-ամյա ղեկավարը նշել է, որ տարիքի պատճառով առաջվա պես ակտիվ չի կարողանում սպորտով զբաղվել և, որ սահմանափակել է բասկետբելի պարապմունքները՝ խաղալով ամսվա մեջ ընդամենը 1 անգամ միայն։

 

«Հիմա ես մի քիչ ծերացել եմ ու ոսկորներս էլ ավելի փխրուն են դարձել։ Ուստի ես չեմ ուզում այս տարիքում կոտրվածք ստանալ ու կոտրած քթով ներկայանալ ժողովրդին»,-ասել է նախագահը։

 

Նա նաև նշել է, որ 50 տարեկանից հետո հաճախ է արթնանում մարմնի տարբեր հատվածներում ցավերից, ինչից չէր բողոքում նախկինում։