Տեխասի նահանգի համալսարանի գիտնականներին առաջին անգամ հաջողվել Է մարդու թոքեր աճեցնել լաբորատոր պայմաններում: Ինչպես տեղեկացնում են տեղական զանգվածային լրատվամիջոցներին, գիտափորձերի համար, որոնք անցկացվել են Գալվեսթոն քաղաքում (Տեխասի նահանգ), հետազոտողներն օգտագործել են երկու երեխաների վնասված եւ փոխպատվաստման համար ոչ պիտանի թոքերը, որոնք զոհվել են դժբախտ պատահարի հետեւանքով: «Մեզ պահանջվեց մեկ տարի հավաստիանալու համար, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել,- ընդգծել Է հետազոտողներից մեկը՝ Ջոան Նիքոլսը:- Դա պարզապես անհավատալի Է: Այս ամենը միայն գիտական ֆանտաստիկա Էր, իսկ այժմ դարձել Է գիտական փաստ»: Նրա կարծիքով՝ նման կերպ բուծված թոքերը հնարավոր կլինի փոխպատվաստման համար օգտագործել արդեն մոտավորապես 12 տարի հետո: Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, արհեստականորեն բուծված թոքերը գրեթե իսկականի տեսք ունեն, միայն փոքր-ինչ ավելի փափուկ են եւ տարբերվում են հագեցած վարդագուն գույնով: Ծրագրվում Է, որ առաջիկա երկու տարում գիտնականները կփորձեն դրանք պատվաստել խոզերին: