Հոգեկան խնդիրներ ունենալը դեռ պատճառ չէ մարդուն հատուկ պիտակավորում տալու համար: Հայտնի և տաղանդավոր մարդիկ, ովքեր ունեցել են հոգեկան խնդիրներ, ապացուցել են, որ նույնիսկ նման ախտորոշմամբ կարող են ապրել լիարժեք կյանքով և աշխարհին զարմացնել իրենց գլուխգործոցներով: Anydaylife-ն անդրադարձել է այն մարդկանց, ովքեր անկախ հոգեկան խնդիրներից՝ պատմության մեջ և աշխարհին հայտնի են որպես մեծ դասականներ և հանճարներ:

Ջոնաթան Սվիֆթ

Անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչ Ջոնաթան Սվիֆթը, ով առավելապես հայտնի է որպես 4 մասից բաղկացած «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպի հեղինակ, տառապում էր հիշողության կորստով և չէր ճանաչում նույնիսկ մտերիմներին, ունենում էր անհավասարակշիռ պահվածք, հիստերիայի նոպաներ: Երկար ժամանակ՝ հակառակ իր կամքին, բուժվել է հիվանդանոցներում, որտեղ նրան հոգեմետ դեղեր էին տալիս:

Էդգար Ալան Պո

Էդգար Ալան Պոն, ով հայտնի էր իր ծանր հոգեբանական և սարսափելի ստեղծագործություններով, տառապում էր հալածանքի մոլուցքից, վախենում էր մթությունից և հալյուցինացիաներ էր ունենում: Նա կարող էր օրերով թափառել փողոցներում, մինչև նրան անգիտակից վիճակում կգտնեին որևէ տեղ ընկած: Անկախ այս ամենից՝ Էդգար Ալան Պոն սթափ պահերին հաճախ կրկնում էր, որ չնայած իր էության որոշ տարօրինակություններին, ինքը խելագար չէ: Պոն նաև մոլի հարբեցող էր:

Սալվադոր Դալի

Իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող Սալվադոր Դալին տարբերվում էր բոլորից իր տարօրինակ վարքով: Նա շատ էր սիրում ճանճերին, հատկապես երբ ամառային շոգին նրանք հպվում էին նրա քրտնած մարմնին: Այս ճանճա-ամառային գործընթացը համարվում էր նրա արվեստի հիմնական ոգեշնչման աղբյուրն ու խթանիչներից մեկը:

Էռնեստ Հեմինգուեյ

20-րդ դարի ամերիկյան գրականության խոշորագույն դեմքերից մեկը՝ Էռնեստ Հեմինգուեյը մեծ հարբեցող էր և տառապում էր դեպրեսիայիով: Հեմինգուեյի մոտ դեպրեսիոն և անհավասարակշիռ վիճակը ժառանգական բնույթ էր կրում, ինչի հետևանքով նա ի վերջո ինքնասպան է եղել։ Հեմինգուեյի հայրը, եղբայրը և քույրը նույնպես նույն ճակատագրին են արժանացել: Նա երկար ժամանակ հատուկ բուժհետազոտում էր անցնում՝ ենթարկվելով շոկային թերապիայի, որն էլ պատճառ է դառնում նրա դեպրեսիայի ուժգնացմանը:

Արթուր Շոպենհաուեր

Գերմանացի փիլիսոփա, գրող և Կանտի ամենահայտնի աշակերտ Արթուր Շոպենհաուերը շատ էր բարկանում և հրաժարվում վճարել հյուրանոցային վարձավճարները: Մի անգամ էլ բարկության նոպայի ժամանակ Շոպենհաուերը ծեծում է մի ծեր կնոջ ու դատարանի պահանջով հարկադրվում թոշակ վճարել նրան մինչև մահ:

Վինսենթ Վան Գոգ

Հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վան Գոգը օրեր շարունակ նկարում էր: Նա անգամ կտրեց իր ձախ ականջն ու իր դիմանկարը նկարեց այդ տեսքով, իսկ 37 տարեկան հասակում ինքնասպան եղավ: Ի դեպ նա նաև գրող էր և հարյուրավոր նամակներ էր գրել: Ոմանք կարծում են, որ նա ուներ նաև հիպերգրաֆիա. այս հիվանդությունն արտահայտվում է գրելու անզուսպ ցանկությամբ: Նրա մահվանից հետո բժիշկների կողմից հրապարակվեց ավելի քան 150 ախտորոշում: Այլ ծանր հիվանդությունների հետ մեկտեղ, նրանք նկարչին վերագրել էին շիզոֆրենիա, գլխուղեղի ուռուցքի առկայություն: Վան Գոգը մի քանի անգամ բուժվել էր հոգեբուժարանում:

Չարլզ Դիկենս

Վիկտորիա թագուհու դարաշրջանի անգլիացի նշանավոր գրող Չարլզ Դիկենսի աշխատասենյակի բոլոր պատերի վրա հայելիներ կային: Աշխատելիս նա հանկարծ վեր էր ցատկում տեղից, մոտենում հայելուն ու անիմաստ դեմքի արտահայտություններ անում: Այնուհետև նորից մոտենում էր սեղանին, որոշ ժամանակ ինչ-որ բան էր գրում, այնուհետև նորից մոտենում հայելուն՝ ծամածռություններ անելու:

Սերգեյ Եսենին

Ռուս հայտնի բանաստեղծ Սերգեյ Եսենինը տառապում էր դեպրեսիայով, անքնությամբ և ոստիկանների նկատմամբ ունեցած ֆոբիայով:

Աբրահամ Լինկոլն

Աբրահամ Լինկոլնը ԱՄՆ 16-րդ նախագահն էր: Նա տառապում էր մելանխոլիայով: Լինկոլնի մոտ նկատվում էր մշտական ճնշող, տկարացնող դեպրեսիա: Որոշ կենսագիր-պատմաբաններ պնդում են, որ նա բազմիցս մտածել է ինքնասպանության մասին: Նա կարող էր անկառավարելի կերպով լաց լինել հուսահատությունից և օգտագործել հումորը իր տխրությունը թաքցնելու համար:

Լյուդվիգ Վան Բեթհովեն

 Լյուդվիգ Վան Բեթհովենը տառապում էր մանիակային դեպրեսիայով: Նրան հաճախ բռնության էր ենթարկում սեփական հայրը. հենց այս ծեծերի արդյունքում է նա կորցնում լսողությունը: Նա նոպաներ էր ունենում, որի հետևանքով կախվածություն էր ձեռք բերել թմրադեղերից:

Իսահակ Նյուտոն

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը շատերի կողմից համարվել է խելագար: Որոշ հեղինակներ կարծում են, որ նա տառապել է շիզոֆրենիայով:

Գյուստավ Ֆլոբեր

«Տիկին Բովարի» և «Սալամբո» վեպերի հեղինակ ֆրանսիացի վիպագիր Գյուստավ Ֆլոբերը միշտ հառաչում էր իր մտացածին հերոսների հետ: Նա լացում ու ծիծաղում էր, այնուհետև մեծ քայլերով շրջում գրասենյակով մեկ ու բարձրաձայն ներբողներ ասում: