Երեկ սուրբ Սարգիս զորավարի օրն էր: Ինչպես գիտեք, սիրո բարեխոսի տոնին նախորդող գիշերն, ըստ ավանդույթի, չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում՝ իրենց ընտրյալին երազում տեսնելու ակնկալիքով:

ArmStar.am-ը փորձեց պարզել, թե ինչ  «ազդեցություն» է ունեցել աղի բլիթը մեր հանրությանը հայտնի մարդկանց վրա:



Երգիչ Էրիկը աղի բլիթ չի փորձել և չի էլ փորձելու.

Էրիկը տոնի խորհրդին հավատում է, սակայն աղի բլիթ երբեք չի փորձել և չի էլ փորձելու:
«Որպես սիրահարների օր, սուրբ Սարգսի տոնը շատ եմ սիրում: Շատ պատմություններ եմ լսել աղի բլիթի իրական լինելու հետ կապված, ես նույնպես հավատում եմ, պարզապես ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել: Նրան, ում կհանդիպեմ ժամանակի ընթացքում, պարզ կդառնա, գուշակություններ անել չեմ սիրում»:



Դերասանուհի Լիա Զախարյանը երազում հայտնվել էր «Հարազատ թշնամի» սերիալում.
Դերասանուհին այս տարի երկու անգամ է աղի բլիթ փորձել՝ առաջինը սուրբ Վալենտինի կապակցությամբ, մյուսը` Սուրբ Սարգսի :
«Երկու երազս էլ  անցկացրել եմ նկարահանման հրապարակում (ծիծաղում է): Առաջին երազում ինձ անծանոթ նկարահանման խմբի հետ էի, իսկ արդեն սուրբ Սարգսի օրը, չգիտես ինչպես էր ստացվել, հայտնվել էի «Հարազատ թշնամի» սերիալում և ամբողջ դերասանական կազմով գույնզգույն հագուստներ հագած լողանում էինք փոքրիկ լճակում, իսկ ռեժիսորը ծիծաղելի հրահանգներ էր տալիս: Չգիտեմ, թե ինչ է խորհրդանշում երազս, բայց հուսով եմ, որ ամեն ինչ երազիս նման ուրախ կանցնի»:

Սիրտս ամբողջապես ազատ է, սպասում եմ իմ երազների թագուհուն. Հակոբ Հակոբյան

Հաղորդավար Հակոբ Հակոբյանին բոլորն առավոտվանից հանգիստ չեն տալիս.
«Ֆեյսբուքում շատ նամակներ եմ ստացել, որոնց չեմ հասցնում պատասխանել: Բոլոր ընկերներս հարցնում են, թե ում եմ տեսել երազում, շատ լավ առիթ է, բոլորին միանգամից այսպես կպատասխանեմ.

Քանի որ վերջին տարիներին աղի բլիթի հետ կապված միշտ վատ երազներ եմ տեսել, այս տարի էլ մտածում էի նմանատիպ երազ կտեսնեմ, որտեղ ասենք ինձ ջուր կտար շատ տգեղ աղջիկ, իսկ ես դրանից հաստատ կնեղվեի (ծիածաղում է), սակայն ամեն ինչ բարեհաջող անցավ: Աղի բլիթ կերա և  ոչինչ չտեսա, երևի դեռ ժամանակը չէ»:

 

 

Շարունակությունը՝ այստեղ: