Life.panorama.am-ը գրում է.
Թվում է, թե 1 ԱՄՆ դոլարով կարելի է գնել շատ չնչին բաներ: Սակայն պարզվում է, որ աշխարհի տարբեր երկրներում այդ գումարով կարելի է գնել բազմապիսի բաներ և անգամ օգտվել յուրահատուկ ծառայություններից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի երկրներ, թե ի՞նչ կարելի է գնել այնտեղ ընդամենը 1 ԱՄՆ դոլարով:
1.Կամբոջա
Երկու գավաթ լցնովի գարեջուր, մեկ խորոված գորտ, բամբակե շարֆ, խորոված երեք սարդ, 20 րոպե «ձկնային պեդիկյուր», 4 լիտր խմելու ջուր, որակյալ անդրավարտիք, երկու տարա «Կոկա Կոլա», երկու վիշապամիրգ, 50 գրամ դանիական պանիր: 1 դոլարով կարելի է 1կգ հագուստ լվանալ լվացքատանը:
2.Ավստրիա, Վիեննա: «Kornspitz» բլիթ:
3.Ֆիլիպիններ
Կես ժամ ոտքերի մերսում, տապակած փոքր ձկներ, տղամարդու կարճ սանրվածք, 28 հատ ծխախոտ, «7Eleven» սուրճ, 3 հատ մարտկոց, ինտերնետի մուտք 2 ժամով, 4 հատ պոնչիկ, տաքսիով 2կմ հեռավորություն, 4 լիտր խմելու ջուր, շատ բրինձ:
4.Իսպանիա
Կանարյան կղզիներ, Տեներիֆե: Քաղաքի կենտրոնում 1 ԱՄՆ դոլարով կարելի է գնել ընդամենը 1 գավաթ սուրճ:
5.Վիետնամ
Հեծանվի մեկօրյա վարձակալություն, երկու գավաթ կաթով սուրճ, բջջային հեռախոսով 15 րոպե խոսելու հնարավորություն, մեկ ափսե «Ֆո» վիետնամական ապուր, լվացքատանը լվացք, 250 գրամ իմբիր, 40 լորի ձու, մեկ հատ ավանդական վիետնամական գլխարկ, մեկ-երկու թերթ, 1 DVD, 7 լիտր խմելու ջուր, Հանոյում Գրականության տաճարի երկու տոմս, երկու շիշ գարեջուր, 1,25 լիտր բենզին:
6.Խորվաթիա
Պաղպաղակի մեծ չափաբաժին:
7.Դանիա
Մեկ լիտր կաթ, Godthaabsvej Bakery չիաբատա, բացիկի դրոշմապիտակ:
8.Հունգարիա
Բուդապեշտում 1 դոլարով կարելի է գնել մեկ հատ պաղպաղակ կամ 4 հատ փոքր խնձոր, մեկ համբուրգեր, բացիկ, մեկ թերթ, կես ժամ տևող ավտոկայանում:
9.Թուրքիա
Ավտոբուսի մեկ տոմս, մեկ տարա «Կոկա Կոլա», սենդվիչ, մեկ գավաթ թեյ, երկու-երեք հատ թերթ, մեկ կիլոգրամ նարինջ կամ խնձոր, կես կիլոգրամ բանան, երկու շիշ խմելու ջուր (0,5լ), մեկ բոքոն հաց:
10.Իտալիա
Երկրի ծայրամասերում՝ մեկ շիշ էժանագին գինի կամ 1 կգ սպագետի, 6 շիշ հանքային ջուր, իբուպրոֆենի մեկ կոճակ, որը վերացնում է էժանագին գինի խմելուց առաջացած գլխացավը:
11.Կոլումբիա
Բոգոտայում 1 դոլարով կարելի է գնել ընդամենը 1 գավաթ սուրճ և մի քանի բլիթ:
12.Հարավային Կորեա
Սեուլում 1 դոլարով կարելի է ավտոբուսով կամ մետրոյով տեղաշարժվել:
13.Թայլանդ
4լ խմելու ջուր, 1,5լ գազավորված ըմպելիք, բջջային հեռախոսով մեկ ժամ խոսելու հնարավորություն, մեկ թերթ, գնացքով 8 կայարան անցնելու տոմս, երեք չափաբաժին պաղպաղակ, մեկ ափսե բրնձով ապուր, մեկ լիտր բենզին, տաքսիով մի քանի կմ գնալու հնարավորություն, երկու լիտր «Կոկա Կոլա», փողոցային սնունդ Չիանգ Մայաում:
Շարունակությունը՝ այստեղ: