Հետազոտողները բացահայտել են Opportunity մարսագնացի կողքին հայտնված տարօրինակ քարի գաղտնիքը: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով Ամերիկայի օդատիեզերական գործակալությանը։

 

Հունվարի կեսերին մարսագնացի կողքին էր հայտնվել տարօրինակ քար, որը չէր եղել տիեզերական ճանապարհորդություն իրականացնող սարքի՝ ավելի վաղ արած լուսանկարներում, որից հետո հանկարծ հայտնվել էր տեսանելի վայրում։

 

«Հիմնվելով ուսումնասիրությունների վրա՝ մարսագնացի արած լուսանկարներում տեսանելի քարը ավելի մեծ քարի կտորն է, որի վրայով անցել է մարսագնացը. ահա թե որտեղից է հայտնվել առեղծվածային քարը»,-ասել է գիտնական Ռեյ Արվիդսոնը: