Tert.am-ը գրում է.

 

Ամերիկացիները հիացած են համաշխարհային գիտության բացվող հեռանկարներով, սակայն այնքան էլ պատկերացում չունեն, թե այն ինչով է զբաղվում:

 

Ինչպես գրում է Газета.Ru-ն՝ France Presse գործակալությանը հղումով, վերջերս իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ ամերիկացիներից յուրաքանչյուր չորրորդը չգիտի, որ Երկիրը պտտվում է Արևի շուրջը:

 

Ազգային գիտական հիմնադրամի կողմից իրականացված հետազոտությանը մասնակցել են ավելի քան 2,2 հազար մարդ: Հարցումը ներառում էր 9 հիմնարար հարցեր ֆիզիկայի և կենսաբանության ոլորտներից: