Life.panorama.am-ը գրում է.

 

Չինաստանի Հայկոու քաղաքի մի կին բնակիչ հրաշքով փրկվել է 60 ժամ կոյուղու դիտահորում մնալուց հետո: Երեք մետր խորությամբ դիտահոր նրան իջեցրել էր սիրեցյալը:

Չինուհու բախտը բերել է` նրա օգնության կանչերը լսել են պատահական անցորդներն ու կանչել փրկարարներին; Ճիշտ է չինուհու կյանքին վտանգ չի սպառնում, սակայն, երեք օր միայն ներքնաշորով ոչ մաքուր ջրում մնալուց հետո նրա մարմինը որոշակի խնդիրներ ունի:

Արդեն պարզվել է, որ կնոջը դիտահոր նետելու պատճառը: Նրա սիրեցյալը կնոջը պարտք էր մոտ 100 հազար յուան` 16-17 հազար դոլար ու գնացել է նման կտրուկ քայլի: