Մարդը տեսողության միջոցով ստանում է շրջակա միջավայրի մասին տեղեկությունների 90%-ը: Ստորև ներկայացված է 7 հետաքրքրաշարժ փաստ` աչքերի մասին:

1. Աչքը ամենաարագ վերականգնվող օրգաններից մեկն է: Եղջերաթաղանթի վնասվածքը լավանում է 48 ժամվա ընթացքում:

2. Ակնախնձորը 1.7 անգամ փոքր է սեղանի թենիսի գնդակից: Աչքի տրամագիծը 2.4 սմ է, իսկ նրա քաշը 7 գրամ է: Ակնախնձորը վերահսկող մկանները մարդու օրգանիզմի ամենաշարժուն մկաններն են:

3. Օրվա մեջ քանի՞ անգամ եք դուք թարթում: Դա կարելի է հաշվարկել, քանի որ մարդը թարթում է մեկ րոպեում 12 անգամ: Թարթելու միջին տևողությունը`1/10 վայրկյան է:

4. Տեսողական տեղեկությունների մշակմանը մասնակցում է գլխուղեղի 50%-ը:

5. Նորածինները լաց չեն լինում: Նրանք պարզապես դա չգիտեն անել, չէ որ նրանց արցունքագեղձերը սկսում են աշխատել կյանքի 4-13-րդ շաբաթում:

6. Ողջ աշխարհով մեկ գրանցվել է 39 միլիոն կույր մարդ` սա 6 անգամ ավելի շատ է, քան տեսողության որևէ այլ խնդիր ունեցող մարդկանց թիվը:

7. Որոշ մարդիկ ծնվում են տարբեր գույնի աչքերով` այս վիճակը կոչվում է հետերոխրոմիա: Մի շարք դեպքերում հետերոխրոմիան ժառանգական հիվանդությունների նշան է: