Սիրո տոներն առջևում են: Ինչպիսի՞ն կլինի սիրված ու շատերի կուռքը դարձած երգիչ Միհրան Ծառուկյանի կամ «Դժվար Ապրուստի» Գոռի ընտրայլը, կփորձի՞ երգիչն այս տարի աղի բլիթ ուտել, թե ոչArmStar.am-ը պարզեց նրա հետ զրույցի ընթացքում:
Ո՞ր տոնն է քեզ համար ավելի հոգեհարազատ՝ Սուրբ Սարգի՞սը, թե՞ Վալենտինը:
Հոգեհարազատ է Սուրբ Սարգսի տոնը, այն ինձ համար ավելի շատ հայկական է, իսկ Վալենտինը, որքանով տեղյակ եմ, նշում են ամբողջ աշխարհում:
Հետաքրքիր է, հավատո՞ւմ ես աղի բլիթի խորհրդին: Երբևէ փորձել ե՞ս:
Մեկ-երկու անգամ փորձել եմ փոքր տարիքում և էլ չեմ փորձել, որովհետև ոչինչ էլ չեմ տեսել: (ծիծաղում է) Ջուր բերող չի եղել: Կարծում եմ, որ ամեն ինչ լինում է իր ժամանակին և Աստծո կամքով, աղի բլիթն այնքան էլ պարտադիր պայման չէ:
Այս տարի ուտելո՞ւ ես աղի բլիթ:
Եթե հյուրասիրեն, սիրով կընդունեմ, բայց ամբողջությամբ դժվար թե ուտեմ, որովհետև նախապատվությունս աղի ուտելիքներին չեմ տալիս:
Ո՞րն է քեզ համար կնոջ իդեալը :
Հակառակ սեռերի մեջ կարևորը միմյանց հասկանալն է, կարևորը լինի փոխադարձ հարգանք, սեր և համերաշխություն, եթե կա այս ամենը, ոչ մի խնդիր ընտանիքում չի կարող առաջանալ: Իսկ, թե ինչ հասակով կամ մազերի, աչքերի գույնով կլինի, որպես այդպիսին, չեմ պատկերացնում, բայց կողակիցս կլինի գեղեցիկ, համոզված եմ:
Շարունակությունը՝ այստեղ: