Life.panorama.am-ը գրում է.
Բժիշկները յոթ երեխաների մայր, 8-րդ երեխային սպասող Ռենե Խոուին խորհուրդ են տվել հեռացնել պտղին, քանի որ նա լույս աշխարհ է բերելու երկու դեմքով և երկու ուղեղ ունեցող աղջկա, ով կապրի ընդամենը մի քանի օր: Երեխան ունենալու է մեկ գանգ:
Կինը կտրականապես հրաժարվել է հեռացնել պտուղը, եթե նույնիսկ ստիպված լինի տանջվել՝ մեծացնելով հիվանդ երեխա:
Ռենեի ամուսինը՝ Սայմոնը, ցանկանում է տեսնել և շփվել իր դստեր հետ, նույնիսկ եթե այդ շփումը տևի մի քանի օր:
Պատմության ընթացքում երկու դեմքով լույս աշխարհ է եկել ընդամենը 35 երեխա: Վերջին անգամ նման դեֆեկտով երեխա է ծնվել 2008թ.-ին՝ Հնդկաստանում: