Չինացին, ում վերջերս է լքել սիրելին, որոշել է գնել Շանհայի կինոթատրոններից մեկի Սբ Վալենտինի օրվա երեկոյան սեանսի բոլոր կենտ տեղերի տոմսերը, որպեսզի թույլ չտա զույգերին նստել միասին և վայելել ֆիլմը, գրում է РИА Новости-ն։

UP կեղծանունով «բարկացած ամուրին» համացանցում հավաքել է համախոհների խումբ, որպեսզի միասին գնեն 125-տեղանոց սրահի բոլոր կենտ տեղերը։ Փետրվարի 14-ի երեկոյան կինոթատրոնում պետք է ցուցադրվի «Պեկինյան սիրո պատմություն» ֆիլմը։

Սակայն այդ նպատակի իրականացման հետ կապված դժվարություններ են առաջացել. տոմսերի վաճառքի առցանց համակարգը թույլ չի տալիս ոչ իրար կողք գտնվող նստատեղերի տոմսեր գնել։ Չի օգնել նաև անմիջապես կինոթատրոնի վարչակազմին դիմելը, որը չի ցանկացել վտանգել իր կոմերցիոն շահերը։ Այդ ժամանակ ակցիայի նախաձեռնողը, ընկերների խորհրդով, կայքերից մեկում միջոցների հավաք է կազմակերպել ամբողջ սրահի վարձակալության համար։

 

Շարունակությունը՝ այստեղ: