Life.panorama.am-ը գրում է.

 

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Life.panorama.am-ը ներկայացնում է «սիրառատ շարք» այն մասին, թե որտեղ և ում հետ են նշելու հայ աստղերը սիրո տոնը: Թեմայի շուրջ այս անգամ մենք զրուցել ենք երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ:  Նրա խոսքով` ինքն ու ամուսինը` դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը, սիրո տոնը կդիմավորեն ԱՄՆ-ում:

 

«Քանի որ Սուրբ Սարգսի տոնին ամուսնուս հետ ունենք համերգային ծրագիր, այդ օրը միասին ենք տոնելու, իսկ քանի որ ԱՄՆ-ում ամբողջ օրն անցկացնում ենք ամուսնուս հետ, չենք կարողանա իրարից թաքուն նվեր ընտրել, այդ պատճառով էլ  նվերները կգնենք միասին»,-մեզ հետ զրույցում նշեց երգչուհին: