Լոնդոնի Քինգս Քոլեջ համալսարանին կից Հոգեբուժության ինստիտուտի գիտնականները գտել են մարդու հանճարեղության գենը: Ինչպես փետրվարի 12-ին հաղորդել Է Մեծ Բրիտանիայի BBC կորպորացիան, գենի բարձր ակտիվությունը, որը հայտնի Է որպես NPTN եւ որը պատասխանատու Է գլխուղեղի գորշ նյութի խտության համար, հանգեցնում Է մարդու մտավոր գործունեության ակտիվացման եւ ավելի զգալի մտածողական ընդունակությունների, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Կարելի Է ասել այն մասին, որ հանճարեղությունը կախված Է այդ գենի աշխատանքի առանձնահատկություններից»,- ընդգծել Է աշխատանքների ղեկավար Սլվանա Դեզիվիերը: «Մեր հետազոտությունների նպատակը եղել Է այն, որ փորձենք գտնել մարդկանց մտավոր ներուժերի տարբերությունների պատճառը,- նշել Է նա:- Մենք հայտնաբերել ենք, որ դա կախված Է այն բանից, թե ինչ կերպ Է տեղի ունենում տեղեկատվության փոխանակումը նեյրոնների միջեւ: Վերջինս որոշվում Է NPTN գենի ակտիվությամբ»:
«Հանճարեղությունը փաստորեն իրենից ներկայացնում Է գլխուղեղի՝ հաղորդակցման եւ տեղեկատվության մշակման ունակությունը»,- եզրափակել Է նա: