Life.Panorama.am-ի այսօրվա հյուրը երգչուհի Անահիտ Սիմոնյանն է, ում երիտասարդները որքան սիրում, այնքան էլ քննադատության ու բամբասանքի էպիկենտրոնում են պահում… Անահիտը մեզ հետ անկեղծացավ ընտանեկան հարաբերությունների, պլաստիկ վիրահատությունների ու ստեղծագործական աշխատանքի շուրջ…

-Անահիտ, զբաղվում եք տարբեր գործունեությամբ՝ երգում եք, ունեք անձնական բիզնես… Ինչպե՞ս եք համատեղում:

-Փորձում եմ ամեն ինչ հասցնել: Համատեղում եմ և՛ երգարվեստը, և՛ աշխատանքը, և՛, բնականաբար, ընտանիքը… Ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է, պարզապես պետք է ճիշտ կազմակերպել…

-Բայց այդ երեքից որևէ մեկը արդյունքում չի՞ տուժում:

-Ոչ, չի տուժում… Երգարվեստին պարտադիր չի ամեն օր ժամանակ տրամադրել, անդրադառնում եմ այն ժամանակ, երբ նոր երգի վրա եմ աշխատում… Իսկ օրվա հիմնական մասը անցկացնում եմ իմ սրահում…

-Հիմա նոր երգ չե՞ք պատրաստում:

-Պատրաստում եմ, նոր երգ ունեմ, որը դեռևս ոչ մի տեղ տարածված չէ… Նաև պատրաստվում եմ տեսահոլովակ նկարահանել այդ երգի հիման վրա: Երգը կոչվում է «love you հոգիս»: Երաժշտությունը Հայկոյինն է, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, գործիքավորումն արել է Լազարոն…

-Դուք ավարտել եք կոնսերվատորիան… Սերը դիզայներական աշխատանքի, կարուձևի հանդեպ որտեղի՞ց է գալիս:

-Դա մանկուց է, եղել: Սիրում էի տարբեր զգեստներ կարել տիկնիկների համար: Դպրոցական տարիներին ձեռքի աշխատանքի տարբեր օլիմպիադաների եմ մասնակցել… Միշտ իմ բեմական հագուստները պատվիրել եմ տարբեր դերձակների մոտ, սակայն իմ դիզայնով… Երբ պահը հասունացավ, որ պետք է որոշեի՝ ինչ բիզնեսով զբաղվել, միանշանակ, ընտրեցի իմ սիրած աշխատանքը…

-Ձեր բեմական, առօրյա զգեստները այժմ դո՞ւք եք կարում…

-Որ ասեմ՝ բոլոր հագուստները ես եմ կարում, սուտ կլինի…Իմ առօրյա հագուստներից միայն մի քանիսն եմ կարել… Սկսեցի կարել, որովհետև դերձակները շատ ժամանակ այնքան զբաղված են լինում, որ ինձ հերթ չի հասնում (ծիծաղելով)…   

-Ձեզ հետ այսօր այդ բնագավառում համագործակցում են նաև մեր շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, այո՞:

-Այո, Էմմիի հետ եմ աշխատել, սկսել ենք աշխատել Ալլա Լևոնյանի, Քրիստինե Պեպելյանի, Հայկոյի, Անուշիկ Ալավերդյանի հետ…

-Անահիտ, Հայաստանում այդ բիզնեսը եկամտաբե՞ր է:

-Չեմ կարող ասել, որ եկամտաբեր չէ, բայց այնպես էլ չի, որ ասել այս աշխատանքով շատ մեծ գումարներ կարող եմ վաստակել… Պարզապես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ գեղեցիկի հետ աշխատել ու ստեղծել գեղեցիկ հագուստներ:

 

Շարունակությունը` այստեղ: