Aysor.am-ը գրում է.

 

Ներկայացնում ենք դիմահարդարման մի քանի հնարք, որոնց միջոցով կկարողանաք մեծացնել ոչ այնքան խոշոր աչքերն ու գրավիչ դարձնել ձեր հայացքը:

 

Օգտագործեք սպիտակ մատիտ
Սպիտակ կամ բաց վարդագույն մատիտով ընդգծեք ձեր աչքերի վերևի կոպը: Հիշեք, մատիտը չպետք է աչքի ընկնի և լինի հնարավորինս աննկատ:

 

Օգտագործեք աչքերի շուրջ քսելու համար նախատեսված միջոցներ
Քնելուց առաջ աչքերի շուրջ քսեք խոնավացնող քսուք: Այսուհետ դուք կարթնանաք ավելի թարմ դեմքով:

 

Օգտագործեք սև շրջանակները թաքցնող մատիտ
Մասնագետները խորհուրդ են տալիս աչքերի տակ առաջացած սև շրջանակները ծածկել մարմնագույն կամ բաց վարդագույն հատուկ, շտկող մատիտով:

 

Մշակեք ձեր թարթիչները
Հատուկ սարքի միջոցով «կոտրեք» ձեր թարթիչները: Դա կօգնի, որ ձեր հայացքը շատ ավելի գրավիչ դառնա:

 

Թարթիչներին սևաներկը քսեք երկու շերտով
Ընդ որում, այս դեպքում օգտագործեք շատ լավ սևաներկ, որ ձեր թարթիչներն ունենան բնականին հնարավորինս մոտ տեսք:

 

Ստվերաներկն օգտագործեք գունային հաջորդականությամբ
Այս հնարքը բավականին տարածված է: Բանն այն է, որ գեղեցիկ աչքեր ստանալու համար, պետք է ստվերաներկը կոպերին քսել գունային համապատասխան հաջորդականությամբ' սկսելով ամենամուգից, մինչև' բաց երանգը:

 

Խնամված հոնքեր
Եվ ևս մեկ հնարք: Աչքերն ավելի խոշոր ու գեղեցիկ են երևում, երբ դուք ունեք գեղեցիկ, խնամված, բայց բնականին մոտ հոնքեր: