Բժիշկները համոզված են՝ բոլոր նրանք, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջեւ, օրական պետք է խմեն 3 բաժակ թեյ:
Ըստ նրանց՝ մեղր սիրողների եւ օգտագործողների աչքերը շատ լավ պաշտպանված են համակարգչի բացասական ազդեցությունից: Մեղրով թեյը շատ օգտակար է եւ նպաստում է աչքերի հոգնածության արագ անհետացմանը: Բժիշկները խորհուրդ են տալիս համակարգչի դիմաց մշտական աշխատանքների դեպքում անպայման ժամը մեկ առնվազն 20 րոպեանոց ընդմիջում անել: Հենց այդ ընդմիջումների ժամանակ էլ խորհուրդ է տրվում խմել մեկ բաժակ մեղրով թեյ:
Աղբյուր` LADYNEWS.am