Tert.am-ը գրում է.

 

ԱՄՆ գիտնականները ենթադրում են, որ Խաղաղ օվկիանոսի սաղմոններին հաջողվում է բնության մեջ իրականացնել զանգվածային տեղափոխություն՝ շնորհիվ Երկիր մոլորակի «մագնիսական քարտեզի»: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով ВВС-ին:

Երկար ժամանակ առաջադրվում էին այնպիսի ենթադրություններ, որ մագնիսական դաշտերը առանցքային դեր են խաղում սաղմոնների ծննդավայր հանդիսացող գետերից դեպի բաց օվկիանոս իրականացվող ճամփորդության մեջ:

Օվկիանոսից սաղմոնները կրկին վերադառնում են քաղցրահամ ջրեր, որտեղ նրանք բազմանում են, այնուհետև սատկում: