Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ընդունել է օրենք մասնավոր ավտոմոբիլներում ծխելու արգելքի մասին, երբ դրանցում երեխաներ են գտնվում: Բժշկական և իրավապաշտպան կազմակերպությունները ողջունել են այս որոշումը, մինչդեռ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ նոր օրենքի կատարման վերահսկումը գործնականում անհնարին կլինի: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Խորհրդարանականները փետրվարի 10-ի երեկոյան 376 ձայնով արտահայտվել են նոր օրենքի պաշտպանության օգտին, Համայնքների պալատի 107 անդամ դեմ է եղել:
Մեծ Բրիտանիայի՝ Թոքերի հիվանդությունների դեմ պայքարի հիմնադրամի տվյալներով՝ երկրում 11-ից մինչև 15 տարեկան ավելի քան 430 հազար երեխա ամեն շաբաթ պասիվ ծխող է դառնում, երբ գտնվում է ծնողների կամ մերձավորների ավտոմեքենաներում: Հիմնադրամի ներկայացուցիչները խորհրդարանի որոշումը հաղթանակ են համարել հանուն երեխաների իրավունքների բազմամյա պայքարում: