«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդն «Ազգային կինո» մրցանակ է շնորհել «Գտնված Հայրենիք» վավերագրական ֆիլմին: Ինչպես տեղեկացնում են «Հայկական կինոյի զարթոնք կինոկենտրոն» ՀԿ-ից, մրցանակը շնորհվել է Սիրիայից դեպի Հայաստան (մասնավորապես՝ Արցախ) հայրենադարձների ներկայիս կյանքը լավագույնս ներկայացնելու, ինչպես նաև սիրահայերի՝ հայրենիքում ապրուստ վաստակելու ուղիներն ուրվագծելու համար: