1in.am-ը գրում է.


Ամուսնական վեճերը կարող են առողջությանը վնաս պատճառել: Հատկապես վտանգավոր են դրանք սրտի համար:

Յուտայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են զուգընկերների միջև հարաբերություններն ազդում սրտանոթային հիվանդությունների զարգացման վրա:

Հարցվածների 30 %-ն իրենց զուգընկերներին դրական են բնութագրել, այն ժամանակ, երբ 70%-ը հայտարարել են, որ ամուսիններն իրենց երբեք չեն օգնում, հաճախ միայն բարկացնում են: 

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր մտածում են, որ իրենց զուգընկերը չի աջակցում իրենց, ավելի արագ են հիվանդությունները զարգանում, գրում է fedpost.ru-ն: