Life.panorama.am-ը գրում է.

 

Հնդկաստանի Ալիպուրդուար քաղաքի 35-ամյա բնակիչ Չանդրե Օրաոնը տեղաբնակների շրջանում համարվում է կապկանման Խանումանա աստծո վերամարմնավորումը: Բանն այն է, որ տղամարդը 37 սմ-անոց պոչ ունի: Չանդրեն տանը հաճախ է ընդունում ուխտավորների, որոնք համոզված են, որ պոչը մոգական ուժ ունի և շատ հիվանդություններ է բուժում: Չանդրե Օրաոնը նկատում է, որ չի կարող ապրել առանց պոչի: Բժիշկներն անգամ առաջարկել են հեռացնել այն:

Աստծո կարգավիճակ տալը չի թեթևացնում տղամարդու կենցաղը: Երեխա ժամանակ նրան ծաղրում էին, իսկ կնոջ հետ լեզու գտնել չի հաջողվում: Կինը չի էլ թաքցնում, որ ամուսնուն չի սիրում, նրա հետ ամուսնացել է եղբայրների պարտադրանքով:

 Հնդկաստանում մեջքին պոչ ունեցող տղամարդուն աստվածացնում են