Մոդել, հաղորդավար, բազմաթիվ տեսահոլովակների հերոսուհի Մարիամ Մելիքյանը շատերին ծանոթ է «Արմենիա» հեռուստաընկերության «Բլեֆ» և «Yere1» հաղորդումներից:
ArmStar.am -ն այս անգամ կպարզի դերասուհու անցած ուղու, իր շուրջ ծավալվող քննադատությունների և անձնական կյանքի մանրամասները:
Հետաքրքիր է, մոդել, այնուհետև դերասանուհի, իսկ վերջերս էլ նաև հաղորդավորուհի. ինչպե՞ս ստացվեց Մարիամ Մելիքյանի հայտնվելը էկրաններին:
Շատ պատահական գնացել եմ քաստինգի, առանց որևէ ծանոթ ունենալու և որևէ մեկին ճանաչելու, ու երկար փորձելուց հետո ընտրվեցի: Սկսեցի ինքս ինձ վրա աշխատել, և այդ երկար աշխատանքի շնորհիվ էր, որ սկսեցի նաև «Բլեֆ» հաղորդումը վարել:
Հաջողությանդ գրավականը արդյո՞ք արտաքին տեսքդ է:
Արտաքին տեսքն իհարկե կապ ունի, բայց, ինձ համար, ավելի կարևոր է ներքինը, աշխատասիրությունը, կերպարի մեջ մտնելը: Եթե գեղեցիկ ես, բայց անտաղանդ կամ էլ ձգտում չունես, դա ոչ ոքին պետք չէ:
Հեռուստադիտողի սիրելի թեման հայտնիներին քննադատելն է, քո դեպքում էլ բացառություն չեղավ, հատկապես, երբ սկսեցիր վարել «Բլեֆը», ինչպե՞ս ես վերաբերվում այդ քննադատություններին:
Եթե մարդը հանրային դեմք է, չի կարող չքննադատվել: Ես նորմալ եմ վերաբերում և ընդունում բոլոր քննադատություները՝ շարունակելով հետագայում ինքս ինձ վրա աշխատել:
Շարունակությունը՝ այստեղ: