Tert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի գիտնականները զգուշացնում են ականջակալներով երաժշտություն լսողներին, որ բարձր երաժշտությունը կարող է բերել անվերադարձ խլացման: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով ЕвроСМИ-ին:
Բրիտանիայի խուլերի և թույլ լսողների միավորման մասնագետները հարցմանը ներգրավել են նորմալ լսողություն ունեցող1000-ից ավելի մասնակիցների: Նրանք երաժշտություն են լսել հասարակական տրանսպորտում, զբոսանքի ժամանակ և բոլորը նշել են, որ սիրված մեղեդիները լսում են շատ բարձր:
Գիտնականներն այդ ժամանակահատվածում հաստատել են, որ 10 բրիտանացիներից 1-ը տառապում է ականջներում անընդհատ զնգացող ձայներից:
Մասնագետների հավաստմամբ այդ ամենը բարձր ձայնի ազդեցության հետևանքն է, և դա կարող է հանգեցնել բացարձակ խուլության: