Արտասովոր ու սկանդալային, բայց միևնույն ժամանակ տաղանդավոր և արտիստիկ երգչուհի Շպռօտը կարողացել և այսօր էլ կարողանում է իր համարձակության, հումորի և երաժշտական ունակությունների շնորհիվ աչքի ընկնել: Ցավոք սրտի, այս երգչուհուն էլ բաժին հասավ արտագաղթը՝ մեկնեց ԱՄՆ, շատ դժվարությունների հանդիպեց, բայց չնահանջեց :
ArmStar.am-ը զրուցել է երգչուհու հետ, պարզել ԱՄՆ-ում անցկացրած տարիների դժվարությունների, երաժշտական դադարի, սպասվող տեսահոլովակների և անձնական կյանքի մանրամասները:
Շպռօտ, երկրից հեռանալդ շատ արագ և անսպասելի եղավ, որևէ բան պետք է պատահած լիներ, որ երգչուհին այդքան արագ հեռանար երկիրից. ինչը՞ ստիպեց քեզ լքելը հայրենիքը:
Հայաստանից հեռացա, քանի որ ուզում էի միջավայրս թարմացնել, նոր արկածներ փնտրել, մի փոքր էլ միայնակ մնալ:
Բազմիցս նշել ես, որ շատ դժվարությունների ես հանդիպել Ամն-ում, հատկապես աշխատանքի ժամանակ. արածդ ո՞ր աշխատանքը կամ դեպքը երբեք չես մոռանա:
Շատ դժվարություններ են եղել՝ թե' էմոցիոնալ և թե' ֆիզիկապես: Կարոտ, միայնություն, դժվար ֆիզիկական աշխատանք: Օրինակ, հիվանդ պապիկ խնամելը:
Եթե ունենայիր մի հնարավորություն, ինչը՞ կփոխեիր կյանքումդ:
Ոչինչ չեմ փոխի, քանի որ, ինչ պատահում է կյանքում այսօր՝ իմ օրը, ժամը և րոպեները, պետք է գնահատեմ:
Շարունակությունը՝ այստեղ: