Հայազգի շոումեն, դերասան Միխայիլ Գալուստյանը չի ցանկանում շարունակել կինոկարիերան. Գալուստյանն ուկրաինական «Ճշմարտություն աստղերի մասին» հաղորդաշարին պատմել է, թե ինչով է զբաղվելու հետագայում, հայտնում է startruth.stb.ua-ն։
Գալուստյանը մասնավորապես ասել է, որ կինոյից հեռանալու պատճառն այն ֆիլմերի ցածր որակն է, որոնցում ստիպված է եղել նկարահանվել: Այժմ նա ցանկանում է իրեն փորձել նոր դերում:
«Կինոյի հետ իմ հարաբերություններն իսկապես մի տեսակ չեն ստացվել: Ես նկարահանվել եմ այն ամեն աղբում, որում միայն կարելի էր նկարահանվել: Ես հասկանում եմ, որ ապակապիտալիզացիայի եմ ենթարկել ինքս ինձ կինոյում, խարխլել եմ հանդիսատեսի հավատը. դա փաստ է»,- խոստովանել է հայտնի դերասան-շոումենը:
Շարունակությունը` այստեղ: