Life.panorama.am-ը գրում է.

 

Սիրո հանդեպ վախն առաջանում է սիրո մեջ անչափ հետաքրքրված մարդկանց մոտ: Երջանիկ կյանքի և գեղեցիկ գոյության հիմքում նրանք դնում են սերը և ամեն կերպ ձգտում դրան, սակայն ենթագիտակցաբար այդ ձգտումը ճնշվում է, ինչի արդյունքում էլ առաջանում է սիրո նկատմամբ վախը:

 

Դա տեղի է ունենում հիմնականում մանկապատանեկան տարիքում, երբ երեխայի մոտ սեռական հասունություն է, նա գրքեր է կարդում սիրո մասին և համապատասխան ֆիլմեր դիտում: Սիրո հետ կապված ամեն ինչը հուզում է նրան: Այդպես ձևավորվումէ սիրո իդեալը: Բնակնաբար, իդեալի առկայության դեպքում երեխայի բոլոր հույսերը կապվում են այդ իդեալի հետ:

 

Երեխան սկսում է իր բոլոր ակնկալիքներն ու սպասելիքները կապել սիրո իդեալի հավաքական կերպարի հետ' հեռանալով ինքն իր անձից: Սա հատուկ է 9-ից 14 տարեկան երեխաներին: Նման դեպքերում հասունացած տարիքում արդեն, երբ գալիս է իրական սերն իրական մարդու տեսքով, տվյալ անձը դժվարանում է բացել իրեն և ընդունել այդ սերը, քա նի որ ժամանակին ենթագիտակցության մեջ սիրո մեկ այլ իդեալի կերպար է արմատավորվել: Նման դեպքերում մարդիկ իրենց շատ միայնակ են զգում և պատճառը դեռ վաղ տարիքում ձևավորված սիրո նկատմամբ վախն է: