Tert.am-ը գրում է.
Մադրիդի համալսարանի գիտնականները եկել են եզրահանգման, որ ձիթենու յուղն իր մեջ պարունակող սպիտակուցի և օսթեոկալցինի շնորհիվ ամրացնում է մարդու ոսկորները: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով ЕвроСМИ-ին:
Օսթեոկալցինն առաջանում է այն հյուսվածքներից, որոնք մասնակցում են ոսկորների ձևավորմանը:
Գոյություն ունի ձիթայուղի օգտակարության մեկ այլ թեորիա, որն առաջ են քաշել Աթենքի համալսարանի գիտնականները: Նրանք գտնում են, որ ձիթայուղի մշտական օգտագործմամբ դիետան ավելի արդյունավետ է հատկապես կանանց համար: