Tert.am-ը գրում է.

 

Հրուշակագործական ընկերությունը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրել է իր իսկ շոկոլադե արձանը՝ պատրաստված իրական չափերով, գրում է newsru.com-ը՝ հղում անելով Վատիկանի Osservatore Romano պարբերականին։

Բացի այդ, ընկերության ղեկավարը Հռոմի պապին է նվիրել է 1.5 տոննա շոկոլադ։ Պոնտիֆիկոսը պատրաստվում է քաղցր նվերը փոխանցել Հռոմի անօթևան բնակիչներին։

Շոկոլադե արձանը կլրացնի յուրահատուկ նվերների ցուցակը, որոնք ստացել է Հռոմի պապը։