րիտանացի լրագրող Լյուկ Հարդինգի «Էդվարդ Սնոուդենի ֆայլերը. աշխարհում ամենափնտրվող մարդու պատմությունը» գիրքը փետրվարի 6-ին վաճառքի է հանվում Մեծ Բրիտանիայում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Այն պատմում է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենի մասին, ով հափշտակել և զանգվածային լրատվամիջոցներին է հանձնել գաղտնի փաստաթղթեր:
Սնոուդենը 2013 թվականի հունիսին Washington Post և Guardian թերթերին մի շարք գաղտնի նյութեր է հանձնել համացանցում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսման ծրագրերի մասին:
Գրքի հիմնաքարերը Սնոուդենի գործերի և այն լրագրողների մասին է, որոնք' հրապարակելով հատուկ ծառայություններից գողացված փաստաթղթերը, ճնշման են ենթարկվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների կողմից: