Tert.am-ը գրում է.
Գերմանական Reinast ընկերությունը վաճառքի է հանել գերդիմացկուն տիտանից պատրաստված «հավիտենական» ատամի խոզանակ, գրում է Euromag-ը։
Այն 1.000 անգամ ավելի թանկ արժե, քան սովորական խոզանակը, և նախատեսված է լյուքս դասի ապրանքների սիրահարների համար։ Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ իրենք ստեղծել են աշխարհում առաջին ատամի խոզանակը, որն իր տիրոջը կծառայի մինչև կյանքի վերջ։
Այն շատ հարմար է պահել ձեռքի մեջ, իսկ հանովի-դնովի խոզանակի հակաբակտերիալ ծածկույթը հնարավորություն է տալիս խուսափել վնասակար միկրոօրգանիզմների ներթափանցումից բերանի խոռոչ։