Դժվար է մեր պահանջկոտ հեռուսադիտողներին բավարարել, այն էլ տարիներ շարունակ, բայց «Չէին սպասում» և «Քաղցած չէին սպասում» հաղորդումներին հաջողվում է ոչ միայն հեռուստադիտողներին մեկտեղել էկրնների առջև, այլ նաև քննարկելու թեմաներ տալ օրերի ընթացքում: Այս հաղորդումնների շնորհիվ մենք տեղեկանում ենք, թե հայտններից, ո՞վ ի՞նչ պայմաններում և ու՞մ հետ է ապրում :

 

ArmStar.am-ն այս անգամ կանդրադառնա հայաստանյան եթերի ամենից բարձր վարկանիշ ունեցող հաղորդումներից մեկին և, զրուցելով հաղորդման հեղինակ և վարող Սուրեն Շահվերդյանի հետ, կպարզի շատերին անհայտ և երբևէ չբացահայտված մանրամասներ:

 

Վստահ կարող ենք, ասել, որ «Չէին սպասում» հաղորդաշարը ամենից պահանջարկ ունեցող հաղորդումներից է, ըստ Ձեզ, ո՞րն է հաղորդման հաջողության գրավականը, հայտնիների բնակարաննե՞րը, թե …


Եթե իսկապես հաջողված է հաղորդումը, ապա, կարծում եմ, որ դա կապված է մեր ազգային խառնվածքի հետ: Մեր հեռուստադիտողները սիրում են տեսնել, թե հայտնիներն ինչպես են ապրում, ում գործերը ինչքանով են լավ կամ վատ: Մի խոսքով, բանալու անցքից նայել, ուրիշի կյանքով հետաքրքրված լինել, որը մեր հասարակության ամենից սիրելի թեմաներից է :

 

Այսքան տարիների ընթացքում հասցրել եք այցելել հայտնի աստղերի տուն. ու՞մ բնարակարանն է ամենաթափթվածը եղել նկարահանումների ժամանակ:

 

Թափթված են լինում շատերի բնակարանները, ուղղակի մտնելուց հետո կամ զանգը տալուց հետո սկսում է խառնաշփոթ, և ով ինչ հասցնում է, հավաքում է կամ ուղղակի ներս չեն թողնում, մինչ չհավաքեն:

 

Ո՞վ է խնդրել եթեր չհեռարձակել որևէ դեպք, որը տեղի է ունեցել նկարահանման ժամանակ:


Միշտ էլ լինում են դեպքեր, երբ խնդրում են այս կամ այն հատվածը չհեռարձակել, այդ խնդիրը Դավիթն է որոշում՝ հեռարձկել, թե ոչ: Ես գրեթե չեմ խառնվում այդ հարցին: Եղել են դեպքեր, երբ հաղորդումը նկարահանվել է, բայց եթեր չի հեռարձակվել ինչ-ինչ պատճառներով: Օրինակ, դերասան Վարդան Պետրոսյանի հաղորդումը չհեռարձակեցինք հայտնի պատճառներով, մի երգչուհու հաղորդում էլ, ում ընկերը խանդի պատճառով ամեն ինչ արեց, որ հաղորդումը եթեր հեռարձակվի: Այդ երգչուհու անունն այժմ չեմ էլ հիշում, քանի որ նա կորավ ասպարեզից:

 

Շարունակությունը` այստեղ: