Սիրելի տղամարդուն գտնելն այնքան բարդ չէ, ինչքան նրան Ձեր կողքին պահելը: Ladynews.am-ն առաջարկում է մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ամրացնել հարաբերությունները սիրելի տղամարդու հետ:
1.Հետաքրքրվեք սիրելի տղամարդու խնդիրներով, կիսեք նրա հետ ուրախության և տխրության պահերը: Նրան Ձեզ հետ պետք է հետաքրքիր լինի, նա պետք է զգա, որ Դուք իրեն հենարան եք և ցանկացած դժվարության դեպքում կաջակցեք: Սիրելին պետք է լինի ոչ միայն ցանկության օբյեկտ, այլ նաև հավատարիմ ընկեր:
2. Մի փոքր խանդը չի խանգարի: Վատ չի լինի, եթե Ձեր տղամարդն զգա` ուրիշ տղամարդիկ էլ են հետաքրքրված Ձեզնով: Իհարկե, սահմաններն անցնել պետք չէ, առավելագույնը Ձեզ կարող եք թեթև սիրախաղ թույլ տալ: Տղամարդը պետք է հասկանա, որ կարող է ցանկացած պահի Ձեզ կորցնել, այդ դեպքում նա ամեն ինչ կանի` Ձեզ նվաճելու համար:
3.Եղեք տարբեր: Եթե մշտապես քնքուշ եք և նման «տնային փիսիկի», ապա երբեմն անհրաժեշտ է փորձել ճիշտ հակառակ կերպարը: Այդպիսի հակադրությունը թույլ կտա նրան հասկանալ, որ Դուք անկանխատեսելի եք:
4.Ընդլայնեք Ձեր շփումների շրջանակը, գտեք նոր հոբբի և հետաքրքրություններ: Չանտեսեք Ձեր սիրելի զբաղմունքները` հանուն սիրելի տղամարդու, նա պետք է հասկանա, որ Դուք բացի իրենից այլ հետաքրքրություններ էլ ունեք: Այդ ժամանակ նա կուզենա ամեն ինչ անել` Ձեր ուշադրությունն իր վրա կենտրոնացնելու համար: Հետաքրքիր զբաղմունքները Ձեզ կտան նոր գիտելիքներ և անկախություն, իսկ դա նշանակում է, որ Դուք կդառնաք ավելի հետաքրքիր զրուցակից:
5.Սեռական կյանքում բազմազանությունը ևս ամուր հարաբերությունների գրավականն է: Աշխատեք անկողնում լինել տարբեր, հանելուկային և առեղծվածային:
6.Ծրագրավորեք Ձեր ապագան: Մտածեք ավանդույթներ, որոնք Ձեզ կմիավորեն: Օրինակ` շաբաթվա մեջ մեկ օր միասին գնացեք կինո, հաճախեք ինչ-որ տեղ, ուր երեկոն կկարողանաք միասին անցկացնել: Նման դեպքերում, եթե նա խախտի ավանդույթը, ապա մեղքի զգացումն ապահովված է:
Շողիկ Գալստյան