Life.panorama.am-ը գրում է.

 

Նիհարելու համար պարզվում է միայն հատուկ սննդակարգի հետևելը և սպորտով զբաղվելը քիչ է: Ըստ մասնագետների՝ ջրի ճիշտ օգտագործումը ևս կարող է նպաստել ավելորդ քաշից ազատվելուն:

 

Նիհարելու հարցում, ինչպես գիտենք, էական հանգամանք է օրգանիզմից ավելորդ նյութերի հեռացումը, իսկ որպեսզի այդ ֆունկցիան ամբողջ ծավալով իրականացվի, անհրաժեշտ է կարգավորել ջրի քանակությունը օրգանիզմում: Մյուս կողմից էլ լյարդը ավելորդ նյութերի հեռացումը իրականացնում է ջրի միջոցով: Մասնագետները խորհուրդ են տալիս ջուրը խմել հենց մաքուր վիճակում՝ այլ ոչ թե օրինակ թեյի կամ սուրճի տեսքով:

 

Նիհարելու համար օրական պահանջվում է երկու լիտրից ոչ պակաս քանակությամբ ջուր օգտագործե, ընդ որում, ջրի քանակությունը կարող է տատանվել կախված մարդու քաշից, հասակից, տարիքից, իսկ եթե զուգահեռ զբաղվում եք նաև սպորտով, ապա անհրաժեշտ է ավելացնել ջրի քանակությունը:

 

Որպեսզի իմանաք, թե Ձեր քաշի դեպքում որքան ջուր պետք է օրեկան օգտագործել, ապա պետք է Ձեր քաշը բազմապատկեք 0,03-ով: Օրինակ, եթե Դուք կշռում եք 70 կգ, ապա օրական պետք է խմեք 2,1 լիտր ջուր:

Հ.Գ. Բնականաբար, մասնագետների ցանկացած խորհրդի հետևելուց առաջ, պետք է պարտադիր կերպով հաշվի առնվի յուրաքանչյուր օրգանիզմի առանձնահատկությունները, ինչպես նաև այն պարբերաբար հիվանդությունները, որոնք առկա են, քանզի այն ինչ մեկի համար կարող է արդյունավետ լինել, չի բացառվում, որ մեկ այլ դեպքում բացասական ազդեցություն ունենա: