Արմինկան դեկտեմբերին Միացյալ Նահանգներ կատարած ուղեւորության ժամանակ նկարահանվել է իր նոր' “Որ լինի հեքիաթ” երգի տեսահոլովակում, որի պրեմիերան նախատեսված է փետրվարի 13-ին, իսկ այսօր ներկայացնում ենք բեքստեյջային լուսանկարները եւ թրեյլերը:

 

Նկարահանումներն իրականացվել են Մալիբուի լողափերից մեկում' ամերիկաբնակ երգիչ Արման Աղաջանյանի աջակցությամբ, օպերատորը Հայկ Ատոմցն է: Երգչուհին հոլովակում կրում է դիզայներ Մանուկ Ալեքսանյանի հեղինակած սեւ զգեստը.“Շատ գեղեցիկ տարածք ենք ընտրել. կադրերում կտեսնեք օվկիանոս, ժայռեր, երկինք, արեւ եւ ինձ:): Կարծում եմ ' երգի բովանդակությանը համահունչ տեսահոլովակ ենք ստացել”:

 

Շարունակությունը` այստեղ: