Tert.am-ը գրում է.

 

Microsoft-ի կողմից ծրագրավորված Kinect սենսորը գործարկել են ապառազմականացված գոտուն հետևելու համար, որը բաժանում է Հարավային և Հյուսիսային Կորեաները: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են ճապոնական պարբերականները:

 

Kinect-ը հանդիսանում է համակարգի մի մասը, որի գործառույթը շարժվող օբյեկտներին հետևելն է: Համակարգը կարողանում է որոշել՝ տեղաշարժվող օբյեկտը մա՞րդ է, թե՞ կենդանի: Մարդ հայտնաբերելու դեպքում այդ մասին հաղորդվում է մոտակա կայան:

 

Համակարգը գտնվում է Հարավային Կորեայի տարածքում, որտեղ և շահագործման է հանձնվել 2013-ի օգոստոսից:

Ապառազմականացված գոտին գոյություն ունի 1953-ից ի վեր, որի տարածքը կազմում է 240 կմ՝ 4 կմ լայնությամբ: Գոտին զգուշորեն վերահսկվում է ինչպես Հյուսիսային, այնպես էլ՝ Հարավային Կորեայի կողմից: