Հետևողական ջանքերի, համառության և հաստատակամության շնորհիվ Հենրի Ֆորդին հաջողվում է հաջողության հասնել կյանքում: Ինչպե՞ս:
Ո՞վ չգիտի, որ Հենրի Ֆորդն աղքատ և անկիրթ էր, երբ նոր էր սկսում իր կարիերան: Բայց տասը տարի հետո նա բոլորովին այլ մարդ էր. 25 տարեկանում այսօրվա լեգենդը դարձավ Ամերիկայի ամենահարուստ գործարարը: Դա եղավ այն բանից հետո, երբ նա մտերմացավ մեծ մտածող Թոմաս Էդիսոնի հետ: Մարդն ի վիճակի է ընկալելու և վերցնելու այն մարդկանց բնավորությունը, հմտություններն ու մտքի ուժը, ում հետ համագործակցում է: Երբ Հենրի Ֆորդը որոշեց թողարկել իր հայտնի «Վ-8» մակնիշի ավտոմեքենան, ցանկացավ ստեղծել մի շարժիչ, որի բոլոր ութ գլանները տեղավորվեին մի փակ բաժանմունքում: Բոլոր ինժեներները համոզված էին, որ դա անհնար է: Սակայն Ֆորդն իրենն էր պնդում: Նա այնքան ժամանակ և միջոցներ տրամադրեց նրանց, մինչև իր ուզածին հասավ:
«Շարունակեք աշխատել, - ասում էր Ֆորդը, - ես ուզում եմ, որ դա իրականանա: Ուրեմն կլինի»: Աշխատանքը շարունակվեց, և Ֆորդը ստացավ իր ուզածը, փաստորեն հաղթեց:
Ինտուիցիան և համառությունը հաղթեցին: