Բացառիկ դեպք է գրանցվել Եմենում. 12-ամյա աղջկա՝ Սաադիհ Սալեխի աչքերից արցունքների փոխարեն փոքր քարեր են թափվում: Տեղացիները կարծում են, որ աղջիկը դիվային հարձակումների զոհ է դարձել: Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Տեղական հեռուստատեսությունն այս մասին նույնիսկ հատուկ ռեպորտաժ է պատրաստել:
Այս պատմությունը հանգեցրել է այն բանին, որ Սալեհի ընտանիքից երես է թեքել ողջ գյուղը՝ համարելով նրանց անիծված ընտանիք: Եմենցի բժիշկները դեռ չեն կարողանում գիտական պատասխան տալ այս հիվանդությանն ու երևույթին: