Երկվորյակ քույրերը, որոնք ծնվել են Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում, սակայն տարիներ շարունակ իրարից բաժանված եղել ու բնակվել տարբեր մայրցամաքներում, վերջիվերջո գտել են իրար YouTube ժամանցային կայքի միջոցով։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, այս պատմությունը կարող է հոլիվուդյան նոր ֆիլմի համար հիանալի սցենար լինել։ Պարզվում է, որ 1987թ. նոյեմբերի 19-ին լույս աշխարհ գալուց հետո աղջիկներից ամեն մեկին որդեգրել են տարբեր ընտանիքներ։ Նրանցից մեկը մեծացել է ԱՄՆ-ում, իսկ մյուսը՝ Ֆրանսիայում։

 

Քույրերից մեկի՝ Անաիս Բոդիերի ընկերուհին մի անգամ YouTube-ում ներբեռնված տեսանյութերի մեջ պատահաբար տեսնում է ծանոթ մի դեմք։ Այն Բոդիերին ցույց տալուց հետո որոշում է առեղծվածային անծանոթուհու մասին տեղեկություններ իմանալ։ Արդյունքում նա պարզում է, որ իր ընկերուհու նմանակը կինոոլորտի ներկայացուցիչ է և ներկայում ապրում է Լոս Անջելես քաղաքում։

 

Շարունակությունը՝ այստեղ: