«Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան մասնակից Արամ Mp3-ն անակնկալ կատարում է նվիրել «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող ճանաչված Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթին: «Եվրատեսիլ»-ում այս տարվա մեր դեսպանը պատրաստել է մրցույթի անցած տարվա հաղթող «Only Teardrops» երգի cover տարբերակը՝ իր ոճով ու պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքներով համեմված:

 

Արամի մեկնաբանությամբ «Only Teardrops» երգի համացանցային պրեմիերան տեղի ունեցավ այսօր՝ փետրվարի 3-ին, կատարողի youtube-յան պաշտոնական էջում: Երգը Արամը կատարել է օրերս Երեւանում կայացած ակումբային համերգի ժամանակ: