Life.panorama.am-ը գրում է.

 

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օրվա ընթացքում արդյունավետ աշխատելու համար պարտադիր չէ լավ քնել, բավական է պարզապես հավատալ, որ լավ քնել եք: Այս մեթոդը շատ լավ աշխատում է այն դեպքում, եթե մարդուն ինչ-որ հեղինակավոր հոգեբան կամ բժիշկ ասի, որ նա լիարժեք քնել է:

 

Հետազոտությանը մասնակցող ուսանողներին բացատրել են քուն կոչվածի էությունն ու բնույթը, ապա միացրել են վերջիններիս գլխուղեղը հառուկ սարքի, որը պետք է չափեր նրանց նրանք քնի արդյունավետությունը: Իրականում սարքն ընդամնեը չափում էր ուղեղի աշխատանքի հաճախակիությունը և որևէ կապ չուներ քնի որակի հետ: Առավոտյան հետազոտության հեղինակներից մեկն իբր թե հաշվարկում է ուսանողների քնի արդյունավետության կոեֆիցենտը: Արդյունքում՝ այն ուսանողները, ում ասել էին, թե իրենք շատ լավ են քնել ավելի արագ և լավ էին կատարում իրենց թեստերն ու առաջադրանքները, քան նրանք, ում ասել էին, որ իրենց քնի արդյունավետության կոեֆիցենտը ցածր է:

 

Այստեղ ազդում է մարդու հոգեբանական տրամադրվածության խնդիրը. եթե մարդուն համոզեք, որ ինքը կարող է ինչ-որ բան անել, ինքն իսկապես դա կանի, իսկ եթե ի սկզբանե մարդուն ծրագարվորել պարտության, ապա նա, ամենայն հավանականությամբ, կպարտվի: