1. Կին, որ ապրում է վիկտորիանական դարաշրջանում

Սառա Քրիսմանը երբեք չէր երազել սեղմիրան կրել, սակայն, երբ նրա 29-ամյակի առթիվ ամուսինը սեղմիրան է նվիրում, կնոջ կյանքը լիովին փոխվում է: Սեղմիրանը նրան ոգեշնչում է կրել վիկտորիանական դարաշրջանի հագուստ, և այսուհետ կինը միայն այդպես է հագնվում:

Սառան և նրա ամուսին Գաբրիելը փորձում են ժամանակակից աշխարհում հնարավորինս ապրել վիկտորիանական ժամանակաշրջանի կենսակերպով: Սառան լողանում է տաշտակի և թասի օգնությամբ, ինքն է կարում իր հագուստը, մեքենա չի վարում, և տանը նավթով լամպ են վառում: Վաշինգտոնում գտնվող նրանց տունը նույնպես կառուցված է վիկտորիանական դարաշրջանի տների նմանությամբ: Ճաշեր պատրաստելիս՝ Սառան օգտվում է 19-րդ դարի խոհարարական գրքերից: Ամուսինները սնունդը դեռևս սառնարանում են պահում, սակայն ցանկանում են այն փոխել սառցե տուփով:

2. Տղամարդ, որ ապրում է շան նման

Գերի Մեթյուսը նախկին տեխնոլոգ է, և կարծում է, որ ինքը շուն է՝ Բումեր անունով: Տղամարդը 48 տարեկան է և շուն դառնալու մասին երազել մանուկ հասակից:

Բումերն ապրում է Փենսիլվանիա նահանգում, նրան շուն դառնալ է ոգեշնչել «Here's Boomer» հեռուստասերիալը, որտեղ թափառական շուն Բումերը մարդկանց օգնում է տարբեր իրադրություններում: Հեռուստասերիալն այնքան է ազդել տղայի վրա, որ սկսել է հետաքրքրվել շներով, այն աստիճան, որ հասել է խելագարության:

Գերին լիովին ապրում է շան կյանքով: Քնում է շների համար կառուցված տնակում, որը, նրա խոսքերով, շատ ավելի հարմարավետ է քան մահճակալը: Գերին վզկապ է կրում և սնվում շների թասերից: Շան կեր է ուտում: Գերադասում է «Pedigree»: Ուտում է նաև ոսկորներ, կաթնային ձողիկներ և շների համար թխվածքները: Ինչպես շատ շներ, Գերին կամ Բումերը, ինչպես նա իրեն կոչում է, հաչում է մեքենաների վրա և տան ետնաբակում հողի տակ ոսկորներ է թաղում:

 

Շարունակությունը՝ այստեղ: