Բուռն արձագանքով մեկնարկած «Կարգին սքեթչ շոու»-ն, մի քանի ամիս տևած նկարահանումներից հետո, այլևս եթեր չի հեռարձակվելու: Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների' պատճառը ցածր վարկանիշ ունենալն է: Լուրի իսկությունը ճշտելու համար, Asekose.am-ի թղթակիցը փորձել է կապվել հումորիստ, դերասան Անդրանիկ (Անդո) Հարությունյանի հետ, ով պատասխանել է.
«Ոչ, պատճառը վարկանիշը չէ: Ուղղակի նյութ չկա այլևս: Ինչ վերաբերում է վարկանիշին, մեր հաղորդման վարկանիշը բավական բարձր է եղել, ինձ թվում է հեռուստադիտոներն էլ այցելելով համացանց և դիտելով մեր հաղորդման դիտումների քանակը' կհամոզվեն դրանում: Այստեղ պարզապես անեկդոտ չլինելու խնդիրն է»:
Հումորիստը ավելացրել է նաև, որ առաջիկայում սպասվում են էլ ավելի հետաքրքիր նորություններ Անդո-Ռաֆո զույգից:
Իսկ այն հարցին' արդյոք հնարավոր է, որ որոշ ժամանակ անց կրկին հեռուստաէկրաններին հայտնվի «Կարգին սքեթչ շոու»-ն, Անդոն պատասխանել է.
Շարունակությունը՝ այստեղ: