Forbes.am-ը գրում է.

 

Երկար ժամանակ չէի մասնակցել որևէ քննարկման, սակայն ստիպված էի մասնակցել, քանի որ նախագծի ղեկավարը վատառողջ էր: Չնայած, որ թիմը քրտնաջան աշխատում էր, ես խիստ մտահոգված էի, որովհետև նախագծի ժամանակացույցը և հանձնման ժամկետները մոտենում էին: Սովորաբար անմիջապես կսկսեի քննարկել և արտահայտել տեսակետս նախագծի ժամանակացույցի վերաբերյալ: Սակայն, այս անգամ զգացի, որ թիմն անհանգստացած է և տեղեկացված ուշացումների վերաբերյալ: Լարվածություն զգալով' խոսքիս խիստ երանգը փոխեցի ավելի մեղմի' առավել խրախուսականի, և հանդիպման ընթացքում տիրող լարված տրամադրությունը զգալիորեն փոխվեց: Այդ պահին թիմին ոգեշնչում էր անհրաժեշտ, իսկ ժամանակցույցի և նախագծի հանձնման վերաբերյալ զրուցելու համար մեկ այլ հանդիպում կարելի էր կազմակերպել:

 

Որպես արագ աճող բիզնեսի առաջնորդ' կարծում եմ, որ կարևոր է' առաջնորդին «հավանեն» և ոչ թե «վախենան» հարգանքի և հավատարմության արժանանալու համար: Կարծում եմ, որ առավել էական են հաջորդիվ ներկայացվող 5 բաղադրիչները.

 

1. Հստակ սահմանված ակնկալիքներ: Նպատակները, առաջադրանքները, ակնկալիքները պետք է հստակ պարզաբանվեն և հաղորդվեն: Պատկերացրեք… բոլորդ նույն նավում եք, ուստի բոլորը պետք է նույն ուղղությամբ շարժվեն: Պարզաբանման բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ մարդկանց աշխատանքն ուղղված լինի հակառակ նպատակներին ,որը կարող է վատթարացնել, եթե ոչ կործանել, մեծ, թե փոքր կազմակերպությունը:

 

2. Տրամաբանական կառուցվածք և գործընթացներ: Ռացիոնալ կազմակերպման առկայությունը անհրաժեշտ է, որպեսզի թիմը հասկանա համապատասխանաբար իր դերն ու պարտականությունները: Եթե դերերը և պարտականությունները հասկանալի չեն, ապա անարխիա է տիրում և ընկերության առաջնահերթության փոխարեն առավել կարևոր է դառնում ուղղակի թիմում սեփական գոյությունը պահպանելը:

 

Շարունակությունը՝ այստեղ: