«Ravijour» ֆիրմայի ճապոնացի մասնագետները մոգոնել են այնպիսի կոճակներով կրծկալ, որոնք քանդվում են ինքնաբերաբար և միայն այն ժամանակ, երբ կինն իրական սեր է զգում: Կոմպլեկտը, որին արդեն կնքել են «True Love Tester» անվանումը բաղկացած է սենսորային տվիչներով կրծկալից, զգացմունքներին արձագանքող կոճակներից, ինչպես նաև սմարթֆոնի հավելվածից, որը և սահմանում է՝ քանդված է կրծկալը, թե՞ ոչ: Կրծկալը կոճկվում է Bluetooth-ի միջոցով: Այն կնոջ սրտի ռիթմի, հորմոնների մակարդակի և նրա ընդհանուր ներվային համակարգի մասին ինֆորմացիան ուղարկում է ծրագրային հավելվածին:

 

«Ravijour»-ի մասնագետները կանանց վստահեցնում են, որ ներքնազգեստը անպատեհ առիթի չի արձակվի. ծրագիրն ի զորու է տարբերել սիրտն արագ է բաբախում սիրո՞, թե՞ սարսափ ֆիլմ նայելու կամ սպորտով զբաղվելու պատճառով:

 

Հավելենք, որ դեռ պարզ չէ, թե ի՞նչ խմբաքանակ կդրվի սերիական արտադրության և որքա՞ն կարժենան այս «խելացի» կրծկալները: